Սևան
Նշանյանը
մեղադրվելով
իսլամական
դավանաբանությունը
մահմեդականների
նման չմեկնաբանելու մեջ դատապարտվել է 13,5 ամիս ազատազրկման: «Օմեր Խայյամ» բանաստեղծության պատճառով Ֆազըլ Սայի ազատազրկումից հետո, այս անգամ էլ գրող, լեզվաբան, հետազոտող Նշանյանի ձերբակալությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում սուննի իսլամական անհանդուրժողականությունը ոչ միայն տարածված է այլև պետական մակարդակով վերածվել է պաշտոնական դիրքորոշման:
Շվեցարիայում
ասորիների
հետ հանդիպման ընթացքում, Շվեցարիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշման կապակցությամբ նախարար Բաղըշի անհարգալից վերաբերմունքն ու արված արտահայտությունները ևս հարկ է ներառել այս շրջանակների մեջ: Բացի այդ վերջին օրերին դատապարտվել և անազատության մեջ են գտնվում Ձերբակալված Լրագրողների Աջակցության կենտրոնի (TGDP) ներկայացուցիչ Նեջաթի Աբայը՝ 11 տարի 3 ամիս, Ազադիյե Վելաթ (Azadiya Welat) թերթի նախկին պատասխանատու ընդհանուր խմբագիր Իբրահիմ Գյուվենչը՝ 10 տարի 3 ամիս 22 օր պատժաժամկետով: Սա պետք է համարել խոսքի ազատության տեսանկյունից նոր սահմանափակումների կանխանշաններ:
13 Մայիս 2013 թվակիր «Հյուրիյեթ» թերթում Մեհմեդ Յ. Յըլմազի ՝«Մշակույթի նախարարի պատմած անիկդոտ» վերնագրով հոդվածից տեղեկանում ենք, թե ինչպես Ռեջեփ Թայյիբ Էրդողանը, ծերակույտի հետ հանդիպման ընթացքում,
ունկնդիր
է եղել մշակույթի նախարար Էօմեր Չելիքի պատմած անեկդոտին: Վերջինիս պատմած,-Աստված ասում է, որ զրպարտության դեմ նույնիսկ ես ոչինչ անել չեմ կարողնաում, ինձ էլ Հիսուսի հայր են ասում,- անեկդոտը բոլորի ծիծաղն է շարժել:
Նշանյանը
բացատրում
է, որ իսլամի գաղափարախոսությունը չի պարտավորվում ընդունելու այնպես ինչպես այն ընկալվել է: Այս տեսակետի պատճառով Թուրքիայի Հանրապետությունը սահմանել է ծայրահեղ մի պատիժ: Այն դեպքում, երբ աշխարհում, միլիոնավոր Քրիստոնյաներին թե վիրավորելը և թե քրիստոնեական գաղափարախոսության խեղաթյուրումը, Սուրբ Երրորդության վերաբերյալ անկիրթ տեսակետների հայտնումը տեղի է ունենում գիտակից և բանիմաց մարդկանց ներկայությամբ՝ ԱՔՓ կուսակցական նախարարի և նրան նեցուկ կանգնող Էրդողանի կողմից: Էրդողանի՝ եզդի, ալեվի, զրադաշտ և նման կրոնների վերաբերյալ ակնհայտ վիրավորանքը ցույց տալիս իսլամի անհանդուրժողականության ծայրահեղությունը:
Մենք`ներքոհիշյալ ստորագրյալներս, պահանջում ենք. Որոշումը անհապաղ չեղյալ հայտարարել և նմանօրինակ ինկվիզիցիոն նոր որոշումներն այլևս բացառել: Նշանյանի համար պահանջում ենք սահմանադրությամբ ամրագրված կյանքի և մտքի ազատ արտահայտվելու ազատություն:
Մարդկության՝
մտքի ազատության, կրոնի ազատության և կրոնները քննադատելու ազատության իրավունքն ի ծնե է: Իսլամիստական ահաբեկչության տարածված մի ժամանակաշրջանում մենք մեկ անգամ ևս պետք է ցույց տանք, որ նմանօրինակ որոշումները ահաբեկիչներին քաջություն են հաղորդում և սպառնում են աշխարհի խաղաղությանը:
Պահանջում
ենք. աշխարհի ողջ բանական մարդկությանը բարձրացնելու իրենց ձայնը՝ ընդդեմ այս անհեթեթ որոշմանը: Հայտատարում ենք, որ Սևան Նշանյան, Ֆազըլ Սայ, Նեջաթի Աբայ, Իբրահիմ Գյուվենչ դատապարտված են սոսկ իրենց արտահայտած մտքերի պատճառով: Մենք նեցուկ ենք կանգնում մեր դատապարտված ընկերներին: Միացեք մեզ, բարձրացրեք ձեր ձայնը, որովհետև այն խնդիրը, որը կա այստեղ բոլորիս պատիվն է և ապագան:
Իսմաիլ Բեշիքչի
Ֆիքրեթ Բաշքայա
Ալի Նեսան
Սաիթ Չեթինօղլու
Իբրահիմ Սեվեն
Ադնան Խալմա Քուլհան
Աբութ Ջան
Քենան Արազ
Էռոլ Օզքորայ
Ռագըփ Զարաքլու
Ահմեթ Աբաքայ
Աթթիլա Թույգան
Ահմեթ Օնալ
Մուզաֆֆեր Էրդողդու
Արամ Բուդաք
Նադյա Ույգուն
Ռուսթեմ Արյալ
Մուրաթ Քուսեյրի
Սաիթ Էսեր
Ֆիքրի Գյոքսալ
Շաբո Բոյաջը
Կարո Գաբրիելյան
Հիլդա Սըրադաղ
Քերմո Ռեադա
Ռեջեփ Մարաշլը
Հովսեփ Հայրենի
Շաբո Աքգյուլ
Ֆերիթ Ալթընսու
Մուսա Քոնաչ
Բասիմ Ալթունդաղ Բարհե
Սաբրի Յըլդըզ
Սիմոն Բարմանո
Յոհան Մաքայ Ռումե
Սելայ Էրթեմ
Զեյնեթ Թոզդուման
Հաննա Քերքիննի
Տիգրան Էգո